Միջազգային - Իսրայելը ահաբեկչական է ճանաչել ՀԱՄԱՍ շարժման Al-Aqsa հեռուստաալիքը

Իսրայելի վարչապետ եւ պաշտպանության նախարար Բենիամին Նեթանյահուն ստորագրել է հրամանագիր ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող Al-Aqsa հեռուստաընկերությունն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կառավարության ղեկավարի գրասենյակին։

«Վարչապետ եւ պաշտպանության նախարար Բենիամին Նեթանյահուն հրամանագիր է ստորագրել ՀԱՄԱՍ-ի Al-Aqsa հեռուստաալիքը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մասին՝ Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական օրենքին համապատասխան»,- ասվում է վարչապետի գերատեսչության տարածած հայտարարությունում։ «Որոշումն ընդունվել է Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) եւ պաշտպանության նախարարության Ազգային հակաահաբեկչական հրամանատարության երաշխավորություններին համապատասխան՝ այն բանից հետո, երբ ՇԱԲԱԿ-ը հայտնաբերել էր Al-Aqsa արբանյակային ալիքի օգտագործումն ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից՝ ակտիվիստների հավաքագրելու համար»,- ավելացրել են գրասենյակում։

2018 թվականի նոյեմբերին Իսրայելի Պաշտպանության բանակը հարված հասցրեց Al-Aqsa հեռուստաընկերության շենքին Գազայում։ Դա արվեց ի պատասխան իսրայելական քաղաքների հրթիռակոծումների, այն ժամանակ նշել էին իսրայելցի զինվորականները, հավելելով, որ Al-Aqsa հեռուստաալիքը «իր ավանդն է ներդնում ՀԱՄԱՍ-ի ռազմական գործունեությունում, այդ թվում զինյալներին օպերատիվ տեղեկություններ հաղորդելու եւ Իսրայելի դեմ ահաբեկչական գործունեություն ծավալելու կոչերի ճանապարհով»։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ