Կրթություն - Բուհերի ուսանողներն ուսման վարձի ամսական վճարման հնարավորություն կունենան

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 6-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագիծը քննարկվել էր Ազգային ժողովի մարտի 5-ի նիստում, որի ժամանակ Ուրիխանյանն առաջարկել էր որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը:

Նախագծը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմելու վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ