Տարածաշրջան - Փայլանը Չարենցի տան քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարությանը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Կարսում Չարենցի տունը համարվող կառույցի քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին, գրում է «Էրմենիհաբերը»։

Ինչպես տեղեկացնում է Փայլանը իր ֆեյսբուքյան էջում, նախարարին մասնավորապես հղել է հետևյալ հարցերը․

- Արդյո՞ք Ձեր նախարարությունն իրականացրել է որևէ ծրագիր՝ Չարենցի տունը վերակառուցելու և թանգարանի վերածելու ուղղությամբ, որը կարող էր հիշատակի վայր դառնալ հայ մշակույթի և Կարսի համար։

- Արդյո՞ք մտածել եք, որ որպես սովորական շինություն այն քանդելով, դուք բանաստեղծի հիշատակին հավատարիմ մարդկանց մեծ հիասթափություն և ցավ կպատճառեք, քանի որ այնտեղ, ինչպես հայտնի է, ծնվել է Չարենցը:

- Ձեր նախարարությունը ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկելու՝ հայ արվեստագետների և մտավորականների հիշատակի հետ կապված վայրերին արժանի վերաբերմունք ցուցաբերելու և որպես մշակութային ժառանգություն պահպանելու համար։

- Ես կարծում եմ, որ Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է այն պատճառով, որ նա հայ է։ Դուք ինձ հետ համակարծի՞ք եք:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ