Քաղաքական - Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ Հայաստան. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը: Նախագծով առաջարկում է հետաձգել օրենքի գործողության ժամկետը՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2019 թվականի մարտի 1-ը:

Նախագծին կողմ քվեարկեց 116 պատգամավոր, այն անցավ միաձայն:

Նման փոփոխությունը հնարավորություն կտա 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական պատասխանատվությունից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ