Միջազգային - Աբու Դաբիում առաջին անգամ այցելուների համար կբացեն նախագահական պալատը

Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաքի նախագահական համալիրն առաջին անգամ կբացեն այցելության համար: Այս մասին հայտարարել է Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄԷ նախագահի տեսլականի համաձայն՝ կարգադրություն է տրվել շենք հատկացնել «Կասր ալ-Վաթան»՝ «Ազգի պալատ» նախագահական համալիրում: Պալատով շրջագայությունները կնպաստեն ԱՄԷ-ի պատմությունը եւ մշակույթն ավելի լավ հասկանալու համար», - Twitter-ում գրել է նա: Համալիրն այցելուների համար կբացվի մարտի 11-ին, աշխատանքային ժամերն են ՝ 10:00 - 20:00:

«Ազգի պալատի» հյուրերը կկարողանան ծանոթանալ ԱՄԷ  պատմությանը նվիրված գրքերի եւ ձեռագրերի հավաքածուների, նրա քաղաքական ուղղության, հասարակական եւ մշակութային զարգացման հետ: Համալիրի սրահներում կկազմակերպվեն ցուցադրություններ, որոնք թույլ կտան իմանալ արաբական երկրում պետական կարգի եւ կառավարման սկզբունքների մասին: Հյուրերը հնարավորություն կունենան այցելել սրահներ, որտեղ սովորաբար բարձր մակարդակում գագաթնաժողովներ եւ բանակցություններ են անցկացվում: Նախորդ տարիներին այդտեղ անցկացվել են ԱՄԷ-ի ղեկավարների հանդիպումները Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի վարչապետներ Նարենդրա Մոդիի եւ Սինձո Աբեի հետ:

Երեկոյան ժամերին այցելուների համար նախատեսված են լուսային եւ լազերային շոուներ էմիրությունների պատմության մասին՝ անցյալի, ներկայի եւ ապագայի նախագծերի մասին:

Նախագահական պալատը կառուցել են 2015-ին գեղատեսիլ Ռաս-էլ-Ահդար կղզում: Համալիրի մակերեսը, ներառյալ կանաչ տնկիները, կազմում է 1.5 քառ.մ: Այստեղ անցկացվում են ԱՄԷ-ի Նախարարների խորհուրդը եւ Դաշնային ազգային խորհուրդը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ