Քաղաքական - Ցանկալի կլիներ, որ մարտի 1-ը փակելով անցնեին Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը. Արմեն Սարգսյան

Ցանկալի կլիներ, որ իշխանությունները Մարտի 1-ը փակելով անցնեին Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը։ Այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի եւ ոգեկոչման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը։

Նա կարծիք հայտնեց, որ իշխանությունները «Մարտի 1-ի էջը վերջնականապես փակելուց հետո կանցնեն Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը»։

Սարգսյանի խոսքով, Վազգեն Սարգսյանը առհասարակ չէր սիրում իր ծննդյան օրը, հիմնականում վերջին տարիներին ծննդյան օրը առավոտյան իր մարզանքից հետո իր հինավուրց, պատերազմի բոհով անցած մի քանի ընկերների հետ գալիս էին «Եռաբլուր»։ Երկար էին մնում «Եռաբլուր»ում, պտտվում էին, յուրաքանչյուր զինվորի, մարտական ընկերոջ կողքով անցնելով ծաղիկներ էին դնում, ապա վերջում որեւէ տեղ նստում, տղաների հետ խմում էին ու գալիս էր «Երկրապահ», որտեղ տղաների հետ նշում էին, ապա երեկոյան 7-8-ին գալիս էր տուն, որովհետեւ ծնողները սպասում էին, բայց պաշտոնապես իր ծնունդը նշել չէր սիրում»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ