Միջազգային - Չինաստանը 2019 թվականին ռազմական բյուջեն կավելացնի 7,5 տոկոսով

Չինաստանի իշխանությունները պլանավորում են ազգային պաշտպանության ծախսերն ավելացնել 7,5 տոկոսով՝ մինչեւ 1,19 տրիլիոն յուան (շուրջ 177,61 միլիարդ դոլար): Այդ մասին ասված է կառավարության աշխատանքի մասին զեկույցում, որը մարտի 5-ին տարածվել է 13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ, բարձրագույն օրենսդիր մարմին) երկրորդ նստաշրջանի բացմանը:

Պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականին Չինաստանի ռազմական բյուջեն ավելացվել է 7 տոկոսով եւ պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել 1 տրիլիոն յուանի նշագիծը՝ հասնելով 1,044 տրիլիոն յուանի (շուրջ 151,97 միլիարդ դոլար):

Անցյալ տարի ՉԺՀ-ի իշխանություններն ազգային պաշտպանության ծախսերն ավելացրել են 8,1 տոկոսով՝ մինչեւ 1,11 տրիլիոն յուան (շուրջ 175 միլիարդ դոլար):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ