Քաղաքական - Բացառում եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայասատնի համաձայնության. Դավիթ Տոնոյան

Բացառում եմ հնարավորությունը, որ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի, aysor.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Դիտարկմանը, թե օրերս գլխավոր քարտուղարի Բելառուս թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանն արձագանքել է.

«Ես այդ հնարավորությունը բացառում եմ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը, ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է՝ ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում»,- ասել է Դավիթ Տոնոյանը։

Նա նշել է, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանքներ տանում այս հարցի լուծման ուղղությամբ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ