Տարածաշրջան - Հետևանքները ծանր կլինեն, եթե Թուրքիան չչեղարկի S-400-ների պայմանագիրը. Պենտագոն

ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիայի հրաժարվել ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից, գրում է «Էրմենիհաբերը»։ Պենտագոնի խոսնակ Էրիկ Փեհոնը զգուշացրել է, որ եթե Թուրքիան չչեղարկի Ռուսաստանի հետ կնքած «S-400»-ի վերաբերյալ պայմանագիրը, ապա Անկարայի համար հետևանքները ծանր կլինեն։

«Մենք ըմբռնումով ենք մոտենում, որ Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր օդային պաշտպանությունը, սակայն S-400-ների գնումը ծանր հետևանքներ կունենան ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առկա ռազմական համագործակցության համար»:

Փեհոնը նաև հավելել է, որ այդ ամենից խուսափելու համար ամերիկյան կողմը Թուրքիայի հետ քննարկում է, թե բացի S-400-ներից այլընտրանքային ինչլ տարբերակներ կան։

Նա զգուշացրել է, որ խոշոր զինատեսակներ ձեռբերելու ժամանակ կարևոր է հաշվի առնել, թե դրանք ինչպես կարող են ինտեգրվել ՆԱՏՕ-ի ընդհանուր համակարգի մեջ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ