Տարածաշրջան - Ալիեւի «լալկան կշտամբանքները» եւ հիշողության մասնակի կորուստը. Բաքվում մոռանում են հայկական գյուղերի օկուպացիայի մասին

Ամեն անգամ, երբ պաշտոնական այցով Ադրբեջան են այցելում տարբեր պետությունների առաջնորդները, Ադրբեջանի ղեկավարը առիթը վաց չի թողնում «լալկան կշտամբանքների» եւ «ողբի» համար՝ հիշեցնելով Ադրբեջանի «օկուպացված» տարածքների մասին, մոռանալով այն մասին, որ ինքը Ադրբեջանն է ագրեսոր եւ հայկական պատմական գյուղեր Մարտունաշենի, Արծվաշենի, Շահումյանի շրջանի, Մարտունիի եւ Մարտակերտի մի մասի օկուպանտը:

Ալիեւների գերդաստանը ոչ մի քաղաքական առիթ բաց չի թողնում հայ ժողովրդին պատերազմով սպառնալու համար, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առիթ ներկայանալիս հայտարարում է. «Ադրբեջանի հիմնական թշնամիներն են համաշխարհային հայությունը եւ նրա զդեցության տակ գտնվող երեսպաշտ, կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ թաթախված քաղաքական գործիչները»:

«Արտահայտվելու» հերթական առիթը Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիի այցն էր Բաքու: Եվ կրկին Ալիեւը սկսեց օկուպացիայի մասին «լացուկոծը»:

Մինչդեռ, շուտով կլրանա «Օղակ» գործողության 28 տարին, որը հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի բազմաթիվ հանցագործություններից մեկն է, որն իրականացվել է խորհրդային ղեկավարության եւ բանակի քաղաքական ու ռազմական աջակցությամբ: «Օղակ» գործողությունը, որը Բաքվում խորհրդային գեներալների օգնությամբ մշակված ռազմա-ահաբեկչական գործողության պլան էր, ուղղված էր էթնիկ զտումներին եւ հայերի մշտական բնակության տարածքի՝ Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների գրավմանը: ԽՍՀՄ գոյության վերջին տարում Կրեմլը ցինիկ դավադրության մեջ մտավ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ վերջինին լայն ռազմական աջակցություն ցուցաբերելով խորհրդային քաղաքացիների դեմ դաժան ագրեսիայի հարցում։

«Օղակ» գործողությունը աննախադեպ էր մասշտաբներով, դաժանությամբ եւ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ միջոցների «աֆղանացված» բովանդակությամբ։ Գործողությունը տեւեց ավելի քան երեքուկես ամիս՝ մինչեւ օգոստոսի 20-ը, երբ Մոսկվայում տապալվեց ԱԴՊԿ խռովությունը։ Այդ ընթացքում հարձակումների եւ էթնիկ զտումների ենթարկվեց Հյուսիսային Արցախի մոտ 30 գյուղ, սպանվեց, այդ թվում՝ ամենադաժան ձեւերով, ավելի քան 100 մարդ, մոտ 10.000 մարդ տեղահանվեց։ Ամեն ինչ սկսվեց Գետաշենից եւ Մարտունաշենից՝ Արցախի հյուսիսային դարպասներից, որն ամենահարմար հենակետն էր հայերի բնակության տարածքի խորքը ներթափանցելու համար։ Սկզբում հարձակումը նախատեսված էր ապրիլի 24-ին, բայց այն ձախողվեց. գյուղին մոտեցող խորհրդային տանկերից մեկը ընկավ ձորը։

Փաստն ինքնին, որ ընտրվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, չարագուշակ իմաստ ուներ՝ լկտիաբար ընդգծելով 20-րդ դարի սկզբի եւ վերջի դահիճների նպատակների եւ մեթոդների ընդհանրությունը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ