Սպորտ - Հայ ձյուդոիստը մեդալ է նվաճել Թուրքիայում

Արմավիրի մարզադպրոցի սան Ստյոպա Դարբինյանը մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում  անցկացված ձյուդոյի Եվրոպայի գավաթի պատանեկան խաղարկությունում, որին  մասնակցել է 495 մարզիկ: Հայաստանն ունեցել է հինգ ներկայացուցիչ։

60 կգ քաշային կարգում,  57 ձյուդոիստների պայքարում Ստյոպա Դարբինյանը տարել է հինգ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ դարձել բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Նա այս մրցաշարում երրորդ տեղ էր գրավել նաեւ անցած տարի։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ