Տարածաշրջան - Ադրբեջանում հանցախումբը ահաբեկում է գյուղի բնակիչներին

Ադրբեջանում հանցավոր խմբավորումն ահաբեկում է գյուղի բնակիչներին։

Ինչպես հայտնում է contact.az-ը, Յարդիմլիի շրջանի Լյազրան եւ այլ գյուղերի բնակիչներ դիմել են Ադրբեջանի նախագահին եւ գլխավոր դատախազին՝ խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել տեղի բնակիչ Բախրուզ Իսկանդերովի դաժան սպանության պատասխանատուներին։

Դիմումի մեջ ասվում է, որ փետրվարի 23-ին 10-12 հոգուց բաղկացած կազմակերպված զինված հանցախումբը ներխուժել է գյուղ եւ դանակի բազմաթիվ հարվածներով 9-ամյա որդու աչքի առջեւ սպանել Իսկանդերովին։ Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Հարձակվողների մեջ են եղել Սումգայիթի, Սարայ ավանի, Շովուդ գյուղի բնակիչներ։

Դիմումի մեջ նշվում է, որ հարձակվողներից ոչ մեկը չի կալանավորվել, թեեւ նրանց անունները բոլորին են հայտնի։ Ընդ որում, հանցախմբի անդամները շարունակում են ահաբեկել Լյազրանի բնակիչներին։

Դիմողները նախագահին եւ դատախազին խնդրում են իրենց անձնական հսկողության տակ առնել այս գործը, որպեսզի կասեցվեն տարբեր բնակավայրերի միջեւ բախումները, որոնք կարող են զանգվածային սպանությունների պատճառ դառնալ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ