Միջազգային - Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Sky News-ին։

2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների վրա մահափորձ է կատարվել՝ քիմիական «Նովիչոկ» նյութի օգտագործմամբ։ Նրանց հոսպիտալացրել են տեղի հիվանդանոցում, որի բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը։ Լոնդոնը հարձակման պատասխանատվությունը դրել էր Մոսկվայի վրա։

Կրեմլում հերքում են Մեծ Բրիտանիայի իշխանությունների՝ Սոլսբերիում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը հանցակից լինելու մեղադրանքները Ռուսաստանի հասցեին։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ