Միջազգային - Իսպանիայի վարչապետը ստորագրել է հրամանագիր խորհրդարանը ցրելու եւ համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի խորհրդարանի երկու պալատները ցրելու եւ ապրիլի 28-ին համընդհանուր ընտրություններ նշանակելու հրամանագիր է ստորագրել։ Այս մասին տեղեկացրել են երկրի վարչապետի աշխատակազմում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այնտեղ ճշգրտել են, որ այժմ «դեկրետը կստորագրվի թագավոր» Ֆիլիպ 2-րդի կողմից։ Ակնկալվում է, որ երեքշաբթի հրամանագիրը կհրապարակվի կառավարության պաշտոնական տեղեկագրում։

Համընդհանուր ընտրությունները նախատեսված էին 2020 թվականին։ Բայց քանի որ երկրի խորհրդարանը չի աջակցել կառավարության առաջարկած ընթացիկ տարվա բյուջեի նախագծին, Սանչեսը որոշել է երկրում արտահերթ ընտրություններ հայտարարել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ