Սպորտ - «Բարսելոնան» խզել է պայմանագիրն ակումբի սանի հետ

«Բարսելոնան» խզել է պայմանագիրն իսպանացի կիսապաշտպան Սերխի Սամպյերի հետ, հաղորդում է ակումբի կայքը:

Կողմերը նման որոշում են կայացրել երկկողմ համաձայնությամբ: Մարտի 5-ին կկայանա 24-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի ասուլիսը:

Սերխի Սամպյերը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է: Նա 2001 թվականից է ակումբի համակարգում: «Բարսելոնայի» գլխավոր թիմում կիսապաշտպանը նորամուտը նշել է 2014 թվականին, ինչից հետո հասցրել է վարձավճարով խաղալ «Գրանդայում» ու «Լաս Պալմասում»: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել էր «Լեոնեսայի» դեմ Իսպանիայի Գավաթի 1/6 եզրափակիչի խաղին, որում հանդես էր եկել մեկնարկային կազմում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ