Միջազգային - Փարիզում ուժեղ քամու պատճառով փակել են գերեզմանատներն ու զբոսայգիները

Փարիզի զբոսայգիները երկուշաբթի ուժեղ քամու պատճառով փակվել են այցելությունների համար։ Այս մասին Փարիզի քաղաքապետարանը նախազգուշացրել է Թվիթերի իր պաշտոնական էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Զբոսայգիները, այգիները եւ գերեզմանատները փակ են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Ավելի վաղ Meteo-France ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել էր 44 դեպարտամենտներում, այդ թվում եւ մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս շրջանում մետեոտագնապի նախավերջին (նարնջագույն) մակարդակ մտցնելու մասին՝ ուժեղ քամու պատճառով։

Ինչպես նշել են օդերեւութաբանական ծառայությունում, ներքին դեպարտամենտներում սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 110 կիլոմետր ժամ, իսկ Ատլանտյան օվկիանոսի ափամերձ դեպարտամենտներում՝ մինչեւ 130 կիլոմետր ժամ արագությամբ։ Meteo-France-ում նաեւ տեղեկացրել են, որ եղանակային պայմանները կարող են ազդել օդային, ծովային եւ երկաթուղային տրանսպորտի աշխատանքի վրա եւ առաջ բերել էլեկտրականության եւ հեռախոսակապի խափանումներ։ Օդերեւութաբանները երկրի բնակիչներին հորդորել են հնարավորինս հրաժարվել ուղեւորություններից եւ տուն տանել բոլոր առարկաները, որոնք կարող է քշել քամին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ