Հասարակություն - Բողոքի ակցիա Երևանում՝ ընդդեմ Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի․ ուղիղ

Երևանում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ «Վանդալիզմ» գրառմամբ. Նրանք բողոքում են Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող կրթության և գիտության նախարարության նախկին շենքը քանդելու դեմ, հաղորդում է News.am-ը:

Նրանք շենքը շրջապատող ցանկապատի վրա փակցրեցին «Սուպեր մամա, սիրուն չի» գրությամբ ստիքերներ: Ակցիայի մասնակիցներից Նարեկ Սամսոնյանն ասաց, որ իրենք շարունակելու են հետեւել քաղաքապետ Հայկ Մարությանի քայլերին և իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

 

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը վերականգնվելու է նոր մոտեցմամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ