Քաղաքական - Ոչ Աստված կա, ոչ էլ՝ օրենք. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել Խորենացի 13 հասցեում գտնվող շենքի քանդման վերաբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Բարբարոսության բացառիկ օրինակ է Երևանի քաղապետարանի կողմից տրված` Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասի քանդման թույլտվությունը, որը 2004 թվականին շենքի անօրինական ապամոնտաժումից հետո պահպանվել էր (շենքը կառուցվել է 1950 թվականին, այդ շենքում գործել է Լուսավորության նախարարությունը): Շենքի ճակատային մասը բացառիկ է իր կամարների շնորհիվ, որոնց գույնը և քանդակները մեզ տանում են դեպի մեր հազարամյակների քաղաքակրթության ակունքեր:

Երևանի քաղաքապետարանը մի քանի օր առաջ շենքի ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով` բազմհարկ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով թույլատրել է իրականացնել քանդման աշխատանքեր: Այս պահին հատուկ տեխնիկայի միջոցով` բարբարոսաբար քանդում են կամարները:

2004 թվականից Երևանի կենտրոնում որբ մնացած այս շինությունը գուցե հրաշքի շնորհիվ` Աստծո կամոք չէր քանդվել, կամ Երևանը քանդող նախորդ իշխանության ձեռքը չգնալու պատճառով այդ հոյակերտ շինության կամարները քանդելու համար թույլտվություն չէր տրվել:

Աստծո կամքը մեզ երկար է պաշտապնել, սակայն այն չի կարող լինել հավերժ, եթե չլինի օրենքի գերակայության ուժի գիտակցումը:

Կրկին օրենքի անտեսում և իրավագիտակցության բացակայություն:

Դժբախտ շրջան` չկա Աստված և օրենք:

Նորից արշավանք մշակույթի դեմ` այս անգամ «Թավշյա» սովյալ և նզովյալ խմբավորման կողմից»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ