Հասարակություն - Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա

Հայաստանում մարտի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից»,  Երեւանում մարտի  4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +8+10։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակի մարզում գիշերը՝ -6-11, ցերեկը՝  -3+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -3+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+7,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -3+2,

Լոռիում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,

Տավուշում գիշերը՝  -4+1, ցերեկը՝ +5+10, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -3+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+8,

Արարատում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+10,

Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+10,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -3+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +7+12, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+6,

Արցախում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +4+9։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ