Միջազգային - Սեյշելների նախագահը մեղադրել է համաշխարհային առաջնորդներին կլիմայական փոփոխությունների սպառնալիքը չտեսնելու մեջ

Սեյշելյան կղզիների նախագահ Դենի Ֆորը մեղադրել է համաշխարհային առաջնորդներին կլիմանակայն փոփոխությունների սպառնալիքին վերաբերող ամեն հարցում կուրության մեջ, հաղորդում է Sky News-ը:

Հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆորն անվանել է իր երկիրը «դրախտ Երկրի վրա» եւ դիմել ամբողջ աշխարհի երկրների կառավարություններին՝ կոչ անելով փրկել Սեյշելները:

Կղզիների նախագահը հարցազրույց էր տվել հեռուստաալիքին Նեկտոն գիտական առաքելության ժամանմանը նվիրված միջոցառումների շրջանակներում, որն ուսումնասիրություններ է սկսել արեւադարձային արխիպելագի տարածքում՝ հետապնդելով առաջիկա տասնամյակների ընթացքում մոլորակի վրա գլոբալ տաքացման ազդեցությունը բացահայտելու նպատակ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ