Միջազգային - Սանդերսը կոչ է արել քվեարկել «Ամերիկայի ամենավտանգավոր նախագահի» դեմ

Դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը, որն առաջադրել է իր թեկնածությունը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, վստահություն է հայտնել, որ պաշտոնապես կառաջադրվի Դեմոկրատական կուսակցության կողմից եւ կհաղթի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, որ դարձել եք ընտրարշավի մասը, որը պետք է հանգեցնի ոչ միայն Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակին, եւ ոչ միայն պարտության մատնի Դոնալդ Թրամփին, որն Ամերիկայի ժամանակակից պատմության ամենավտանգավոր նախագահն է»,-ասել է նա իր մի քանի հազար կողմակիցների առջեւ ելույթ ունենալիս:

Քաղաքական գործիչը շարունակել է.« Ձեր օգնությամբ մենք մտադիր ենք վերափոխել այս երկիրը, զարգացնել տնտեսությունը եւ ձեւավորել կառավարությունը, որն աշխատելու է ձեր բոլորի համար, այլ ոչ ի շահ բնակչության միայն մեկ տոկոսի»:

Սանդերսն արդեն առաջադրվել էր 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Դեմոկրատական կուսակցության ներսում նախընտրական պայքարի արդյունքում զիջել էր Հիլարի Քլինթոնին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ