Միջազգային - Ֆրեյա փոթորիկը շարժվում է դեպի Անգլիա եւ Ուելս

Օդերեւութաբանները նախազգուշացնում են Ֆրեյա փոթորկի մասին, որը շարժվում է դեպի Մեծ Բրիտանիա եւ կարող է վտանգ ներկայացնել ճանապարհորդների համար, հաղորդում է Press Association-ը:

Փոթորկի հետեւանքով երկրում քամու արագությունը կհասնի 80 մղոն ժամում:

Օդերեւութաբանները կանխատեսել են, որ փոթորիկը կհասնի կիրակի ցերեկը, որի պատճառով կարող են վնասվել շենքերը, ինչպես նաեւ վտանգվել մարդկանց կյանքերը:

Նշվում է, որ վատ եղանակի հետեւանքով ճանապարհներին վտանգավոր իրավիճակներ կստեղծվեն, ինչպես նաեւ կարող է խափանվել էլեկտրականությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ