Կրթություն - ՇՊՀ-ում ռեկտորի ընտրությունները տապալվել են

Շիրակի պետական համալսարանում մարտի 2-ին ռեկտորի ընտրությունները տապալվել են: Այս մասին NEWS.am- ին հայտնել է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը` նշելով, որ թեկնածուներից Անդրանիկ Սարգսյանը ստացել է 8, իսկ Լուսինե Ֆլջյանը 6 ձայն, 9 քվեարթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:

«50+1 տոկոս ձայն ոչ մեկ թեկնածուներից չհավաքեց, որը շատ վատ է բուհի համար, որովհետեւ նախընտրելի էր, որ գոնե երկուսից մեկն ընտրվեր ռեկտոր: Ամեն դեպքում բուհը շահած կլիներ եթե այսօր մենք ունենայինք ռեկտոր: Շիրակի պետական համալսարանը արդեն 9.5 ամիս չունի ռեկտոր, ռեկտորի պաշտոնաակատարն էլ հոգաբարձուների վերջին խորհրդի ժամանակ պարզ ասել էր, որ իրեն ոչ ոք լուրջ չի վերաբերում, քանի որ ինքը հիմանական ռեկտոր չէ եւ իմ կարծիքով բուհը գնում է ինքնալուծարման»,- ասաց Գագիկ Համբարյանը:
ՇՊՀ դասախոսը նշեց, որ բուհը հավատարմագրման խնդիր ունի եւ եթե չլուծվի ռեկտորի ընտրության հարցը, այն կարող է ինքնալուծարվել:
«Այն ինչ-որ հիմա կատարվում է ՇՊՀ-ում խայտառակություն է, բարձիթողի վիճակ եւ ոչ ոք պատասխանատվություն չի կրում դրա համար»,- հավելեց նա:
Նշենք, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր է 2018 թվականի մայիսի 18-ից, երբ հրաժարական տվեց ռեկտոր Սահակ Մինասյանը։ Մինչ օրս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է նախկին պռոռեկտոր Երվանդ Սերոբյանը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ