Միջազգային - Հայտնի է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի անհաջողության պատճառը

ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի վաղաժամ ավարտի պատճառը ամերիկյան կողմի պահանջն էր փակել ուրանի հարստացման գաղտնի ձեռնարկությունը, որն իբրեւ տեղակայված է Փհենյանի արվարձաններում, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով The Sunday Times-ին:

Ըստ պարբերականի տվյալների՝ ենթադրվում է, որ խոսքը Չհոլլիմ քաղաքում օբյեկտի մասին է, որը տեղակայված է Փհենյանից մի քանի կմ հեռավորության վրա:

Ինչպես նշվում է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընից ոչնչացնել ձեռնարկությունը, եւ, մերժում ստանալով, ամերիկյան կողմը դադարեցրել է բանակցությունները: Այնուհետեւ Թրամփը մեկնել է ԱՄՆ, իսկ Կիմ Չեն Ընը շարունակել այցը Հանի հետ:

Հիշեցնենք, պետությունների ղեկավարները վաղաժամ լքել են բանակցությունների վայրը՝ համաձայնության չգալով: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատճամիջոցները ԿԺԴՀ-ի դեմ ուժի մեջ կմնան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ