Քաղաքական - Հանրապետականը մշտապես զգացել է ԵԺԿ սատարումը. Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության նախագահ Անդերս Պաստրանայի և Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիցի գլավորությամբ ՀՀ-ում գտնվող պատվիրակության հետ հանդիպում, որին մասնակցել է նաև կառույցի քարտուղար Սեզար Ռոսելլո:

ՀՀԿ մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպումը կայացել է Դեմոկրատների Միջազգային Միության նախագահի տարածաշրջանային այցի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Դեմոկրատների Միջազգային Միության համաշխարհային քաղաքական ընտանիքի հետ համագործակցությունը և ՀՀԿ պատրաստակամությունը հայտնեց առավել ներգրավված լինել կազմակերպության գործունեության մեջ:

Հյուրերի խնդրանքով Արմեն Աշոտյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրերլ է ՀՀԿ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ:

Նախագահ Պաստրանան ընդգծել է, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նաև ապագայում՝ ընդլայնելով շփումները բոլոր մակարդակներում՝ քաղաքական, փորձագիտական և այլն:

Արմեն Աշոտյանը խիստ է կարևորել է ՀՀԿ անդամակցությունն Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն, ընդգծել, որ Հանրապետականը մշտապես զգացել է ԵԺԿ սատարումը, հատկապես այսօր, երբ կուսակցությունը անցնում է իր պատմության հերթական շրջանը:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հյուրերին ներկայացրել է կուսակցության բարեփոխումների և արդիականացման ծրագիրը:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ավանդական կուսակցությունները պետք է կարողանան մշտական արդիականացման գործընթացում լինել, որպեսզի պայքարեն գլոբալ պոպուլիզմի լոկալ դրսևորումների դեմ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ