Քաղաքական - Տիգրան Սարգսյանը Հնդկաստանին բերում է ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 1-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալա Վենքաթեշ Վարմայի հետ: Ինչպես հաղորդում է, այս մասին հայտնում է ԵՏՀ պաշտոնական կայքը:

«Հնդկաստանի տնտեսական զարգացումն իսկապես տպավորիչ է: Մենք ենթադրում ենք, որ կայուն աճը որակական առումով կփոխի երկրի դիրքերը համաշխարհային տնտեսությունում: Ընդ որում, Հնդկաստանն իրենից ներկայացնում է հսկայական շուկա: Մեր ձեռնարկությունները կցանկանան այնտեղ ավելի լայն ներկայացվածություն ունենան: Մենք նաև հետաքրքրված ենք, որ Հնդկաստանի ձեռնարկատերերն ավելի ակտիվ լինեն ԵԱՏՄ շուկաներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում: Վենքաթեշ Վարման նշել է, որ Հնդկաստանը դինամիկ ու դրական փոխգործակցություն ունի ԵԱՏՄ բոլոր երկրների հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ