Մշակույթ - Մահացել է աշխարհահռչակ գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը

Սանկտ Պետերբուրգում մահացել է աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ժորես Ալֆյորովը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա կինը՝ Թամարան:

Նոբելյան մրցանակակիրը 89 տարեկան էր։

Ըստ աղբյուրի՝ Ալֆյորովը 2018 թվականի նոյեմբերի վերջին տեղափոխվել էր հիվանդանոց տեղափոխվել, երբ նրա վիճակը վատացել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում տեղի ունեցած նիստի ժամանակ։ Սկզբում հայտնել էին, որ նրա մոտ ինսուլտ է, բայց հետո Գիտությունների ակադեմիայից պարզաբանել էին, որ գիտնականի մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ ճգնաժամ:

Ժորես Ալֆյորովը ծնվել է 1930 թվականի մարտի 15-ին Վիտեբսկում: Նա Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել 2000 թվականին։ 1991 թվականից մինչև 2017 թվականը եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահը:

Նշենք, որ գիտնականը 2011 թ-ից Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ է։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ