Միջազգային - Թրամփը Չինաստանին կոչ է արել անհապաղ չեղարկել ԱՄՆ գյուղարտադրանքի համար սահմանված բոլոր սակագները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին կոչ է արել չեղարկել ԱՄՆ-ից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերը, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առաջնորդի Twitter-յան գրառումը:

«Ես Չինաստանին խնդրել եմ անմիջապես չեղարկել մեր գյուղարտադրանքի (ներառյալ տավարի, խոզի մսի եւ այլն) համար սահմանած բոլոր սակագները»,- նշել է Դոնալդ Թրամփը:

Նա հայտարարել է, որ իր խնդրանքը հիմնված է այն փաստի վրա, որ Չինաստանի հետ «բանակցությունները հոյակապ են ընթանում», ինչպես նաեւ այն բանի վրա, որ անցյալ շաբաթ ինքը հետաձգել է չինական արտահանման մաքսատուրքերի նախատեսված բարձրացումը:

«Սա անչափ կարեւոր է մեր մեծագույն ֆերմերների եւ ինձ համար»,- եզրափակել է նա:

Reuters-ի տեղեկություններով՝ Չինաստանն ու Միացյալ Նահանգները 10 միջոց են քննարկում, որոնք Չինաստանին թույլ կտան կրճատել Միացյալ Նահանգների հետ առեւտրային պրոֆիցիտը՝ ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի, էներգիայի եւ այլ ապրանքների գնումը:

Երկու երկրների ներկայացուցիչները բանակցությունները շարունակում են: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ երկու երկրները առեւտրային բանակցություններում առաջընթացի են հասել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ