Քաղաքական - Երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ. մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին՝ Մարտի 1–ի զոհերի հիշատակին

 

Երևանում Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհելով։

Երթը, որը մեկնարկել էր Ազատության հրապարակից, գլխավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի, երկու դուստրերի, կառավարության անդամների, Երևանի քաղաքապետի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների ուղեկցությամբ։

Երթի մասնակիցները լուռ քայլերթով հասան Մյասնիկյանի արձան և ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Մարտի 1–ի զոհերի։

Հիշեցնենք, որ 11 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ