Քաղաքական - Մանվել Գրիգորյանի գործով մինչև մարտի 11-ը կողմերին ժամանակ է տրվել

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, սակայն մեղադրական եզրակացությունը դեռ դատարան չի ուղարկվել։

«Որպեսզի դատավարական կողմերը ծանոթանան քրեական գործի նյութերին, սահմանվել է երկշաբաթյա ժամկետ՝ մինչև մարտի 11-ը»,-Panorama.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարիաննա Օհանջյանը։

Եթե բողոքներ, միջնորդություններ լինեն, դրանք կքննարկվեն, որից հետո միայն կուղարկվի դատարան։

Գործը կազմված է 32 հատոր։

Ավելի վաղ ՀՔԾ-ից հայտնել էին, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր:

Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ