Հասարակություն - Մարտի 1–ի զոհերի հիշատակին նվիրված երթ

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկում է Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված երթը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին միացել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Այստեղ է նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Քաղաքացիները երթով կուղևորվեն դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ 11 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի ՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ