Հասարակություն - «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի վիճակը կայուն ծանր է. ԲԿ–ի տնօրեն

Նորք–Մարաշի զինված խմբի «պարագլուխ», այս գործով գործով կալանքի տակ գտնվող Արթուր Վարդանյանը շարունակում է գտնվել քաղաքացիական հիվանդանոցում, նրա վիճակը կայուն ծանր է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Երեւանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի գործադիր տնօրեն Էդուարդ Բարսեղյանը։

 Նա նշեց, որ կալանավորը տառապում է «Կրոնի» հիվանդությամբ։

«Ստացիոնար բուժման մեջ է, հավելյալ հետազոտությունների կարիք ունի»,–ասաց նա։

Հիշեցնենք,  որ փետրվարի 22–ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Վարդանյանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել էին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ։

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Վարդանյանն այս գործով միակ ամբաստանյալն է, որը գտնվում է կալանքի տակ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ