Քաղաքական - Արմեն Սարգսյանը հյուրընկալել է անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին:

Բարձր գնահատելով ճանաչված արվեստագետի երաժշտական տաղանդն ու կատարողական վարպետությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ չափազանց տպավորված է օրերս կայացած նրա համերգից ու հրաշալի կատարումներից: «Նաեւ Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է մեր երկիրն ու ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին»,- ընդգծել է Հանրապետության նախագահը եւ ստեղծագործական նոր հաջողություններ մաղթել սիրված արվեստագետին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ