Քաղաքական - «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը՝ Մարտի 1-ի մասին

Ազգային ժողովում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ փակ հանդիպումից առաջ «Իմ քայլը» խմբակցությունը լրագրողների մոտ հանդես եկավ Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարությամբ:

Չորս կետից բաղկացած հայտարարության տեքստն ընթերցեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ պահպանման, մարտի մեկի իրադարձությունների բազամկողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է, որն ուղերձ կհանդիսանա ՀՀ բոլոր իշ]անություններին, երկրի նորագույն պատմության ամենասև էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության և համերշխության վերականգնման, ինչպես նաև ժողովդավարության ամրպնդման համար:

2. Մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին տրմադարել արդարացի փոխհատուցում:

3. Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է, ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիներ Սամվել Հարությունյանին, Տիգրան Խաչատրյաին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանին (զինծառայող), Գրիգոր Գևորգյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին մահ պատճառելը որևէ հիմնավորմամբ չի կարող արդացավել կամ մնալ անպատիժ:

4. Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում մարտիմեկյան զոհերի և հանձն առնում ջանքեր գործադրել թե օրենսդրական մակարդակում, թե առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրակացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը և քաղաքական ճնշումները ներհասարական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները և ազատություններն անկաշկանդ իրացնելու ուղղությամբ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ