Տարածաշրջան - Հասարակական կազմակերպությունները Թուրքիային կոչ են անում ազատ արձակել Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարին

Թուրքիայում գործունեություն իրականացնող տեղական և միջազգային 10 հասարական կազմակերպություն թուրքական իշխանություններից պահանջել են ազատ արձակել Ստամբուլի Գեզի զբոսայգու ցույցերի 16 մասնակիցներին։ Նրանց թվում է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալան, գրում է «Էրմենիհաբերը»։

Պահանջողների մեջ են նաև «Amnesty International» և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Վերոնշյալ 16 անձանց նկատմամբ, որոնց շարքում է նաև Քավալան և թուրք հայտնի լրագրող Ջան Դունդարը, առաջադրվել են մի շարք մեղադրանքներ։ Անձամբ Քավալան մեղադրվում է «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ։ Նա մասնակից է եղել Գեզիի զբոսայգում 2013թ.-ին տեղի ունեցած հակաիշխանական ցույցերին։

Կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ ասվել է, որ թուրքական դատարանը պետք է մերժի դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունը, քանի որ դրանում բացակայում են իրեղեն ապացույցներ։

«16 ամիս կալանքի տակ գտնվող Օսման քավալան պետք է ազատ արձակվի»,- ասված է հայտարարության մեջ։ Նաև նկատի է առնվել, որ Թուրքիայում շարունակվում են ոտնահարվել մարդկանց իրավունքները։

Նշենք, որ Օսման Քավալան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած գործիչներից է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ