Միջազգային - Ջուդի Չուն հարգանքի տուրք է մատուցել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջուդի Չուն հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում ջարդերի զոհերի հիշատակին:

Նրա խոսքով՝ Խորհրդային Միության փլուզմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միավորվեց իր ապագայի եւ Ադրբեջանից անկախանալու օգտին արտահայտվելու կոչի շուրջ: «Հանուն ինքնորոշման եւ ազատության այս խաղաղ շարժմանը հետեւեցին կանխամտածված եւ կառավարության կողմից հովանավորվող հարձակումները: Հաջորդ երկու տարիներին Արցախի տարածքի հայ բնակչությունը բազմիցս դարձել է ռասայական հիմքով վայրագ ջարդերի զոհ, որոնք մռայլորեն հիշեցնում են Հայոց ցեղասպանության օրերը»,- նշված է հայտարարության մեջ:

Չուն նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մինչ օրս ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից հրադադարի մշտական խախտման պայմաններում: «Նշելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի տարելիցը՝ մենք ցանկանում ենք այս հակամարտության խաղաղ կարգավորում եւ հույս ունենք, որ նրա քաղաքացիները կկարողանան իրենք որոշել իրենց ապագան»,- ամփոփել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ