Միջազգային - Պակիստանի օդային տարածքը մինչեւ մարտի 4-ը փակ կմնա

Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAA) ուրբաթ հաստատել է, որ երկրի օդային տարածքը փակ կմնա մինչեւ մարտի 4-ը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը չորեքշաբթի փակել է երկրի օդային տարածքը առեւտրային չվերթների համար այն բանից հետո, երբ պակիստանյան բանակը հայտարարել է, որ խփել է հնդկական երկու ռազմական օդանավ, որոնք խախտել են երկրի օդային տարածքը վիճելի Քաշմիրի շրջանում։ Դա հանգեցրել է «Էյր Աստանայի» չորս չվերթի տեղափոխման եւ չեղարկման

Ինչպես Թվիթերում տեղեկացրել է վարչությունը, երկրի օդային տարածքը փակ կլինի մինչեւ մարտի 4-ի ժամը 08.00-ն UTC ժամանակով։ Նշվում է, որ խոսքը բոլոր թռիչքների մասին է՝ որոշ բացառություններով. Իսլամաբադի, Կարաչիի, Փեշավարի, Քվեթի միջազգային օդնավակայանները ավիահաղորդակցությունը կվերսկսեն սահմանափակ օդային տարածքում։

Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում  ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ից հետո, երբ մահապարտը պայթեցրեց ռազմականացված ոստիկանության շարասյունը հնդկական Ջամու եւ Քաշմիր նահանգներում։ Գրոհի պատասխանատվությունը ստանձնել է «Ջաիշ ե Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավար Մասուդ Ազհարը, Նյու Դելիի տեղեկացմամբ, գտնվում է Պակիստանում։ Ահաբեկչության զոհ է դարձել 45 մարդ։ Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու համար, Իսլամաբադը հերքել է այդ մեղադրանքները որպես «անապացույց»՝ առաջարկելով Նյու Դելիին համատեղ հետաքննություն անցկացնել։ Միջադեպը բարդացրել է առանց այդ էլ լարված հարաբերությունները Նյու Դելիի եւ Իսլամաբադի միջեւ՝ նորից տարածաշրջանը կանգնեցնելով ռազմական հակամարտության եզրին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ