Մշակույթ - «Հավանաբար նախորդ իշխանությունների օրոք Արթուր Գրիգորյանը հարցերը զանգերով է լուծել». Նազենի Ղարիբյան

Ես չեմ զանգել Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին, ոչ էլ Արթուր Գրիգորյանն է ինձ զանգել։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով երեկ Արթուր Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Երգի պետական թատրոնի փակումը կասեցվել է։

«Հավանաբար նախորդ իշխանությունների օրոք պարոն Գրիգորյանը այդպիսի հարցերը զանգերով է լուծել, մեր օրոք այսպիսի բան չկա»,–ասել է նա։

Նազենի Ղարիբյանը հավաստիացրել է՝ Երգի պետական թատրոնը փակելու մասին դեռ խոսք չկա. «Ինձ հասել է այնպես, թե Երգի պետական թատրոնի փակումը կասեցվել է, կարծես մենք վաղը փակում էինք այն»։ 

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը վերլուծությունների առաջարկ փաթեթ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երեւանի կամերային պետական թատրոնը, Երեւանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը եւ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, եւ վերակազմակերպել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ