Սպորտ - Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելու միակ թեկնածուն է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերը այդ պաշտոնում նշանակվելու միակ թեկնածուն է, հաղորդում է ESPN-ը:

Անգլիական ակումբի ղեկավարությունը գոհ է 46-ամյա մասնագետի ցուցադրած արդյունքներից եւ մտադիր չէ բանակցել այլ մարզիչների հետ: Մրցաշրջանի վերջում Սուլշերը կնշանակվի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ նորվեգացի մասնագետը դեկտեմբերին է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», որը բոլոր մրցաշարերում նրա գլխավորությամբ տարել է 12 հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ գրանցել 2 ոչ ոքի: Սուլշերը դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության առաջին մարզիչը, որը մանչեսթերյան ակումբում մեկնարկում է 8 հաղթանակով: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ