Քաղաքական - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ

Փետրվարի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը Երեւանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ փետրվարի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝  առաջիկայում երկու ղեկավարների հանդիպման  նախապատրաստական հարցերը, ինչպես նաեւ քննարկման հնարավոր թեմաները քննարկելու համար:

Համանախագահները նաեւ քննարկումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց է  միացել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Տարածաշրջանում հանդիպումների ժամանակ երկրների առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են այս տարվա հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլուարներում իրենց զրույցի մասին: Ղեկավարները եւ համանախագահները քննարկել են իրավիճակը  տեղում եւ հետագա քայլերի վերաբերյալ իրենց ակնկալիքները:

Համանախագահները դրական են գնահատել շփման գծում առանց զոհերի շարունակվող իրավիճակը: Նրանք նաեւ ողջունել են տարածաշրջանում ծավալվող բանավեճերը խաղաղությանը բնակչության նախապատրաստման մասին:

Առաջնորդներն ընդունել են Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ նրանց հովանու ներքո առաջիկայում հանդիպելու մասին:

Տարածաշրջանային այցից հետո համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին այցելել են Վիեննա եւ Բրատիսլավա՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին տեղեկացնելու իրավիճակի մասին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ