Միջազգային - Եղիսաբեթ II-ի «մանուշակագույն» ձեռքն անհանգստացրել է բրիտանացիներին

Եղիսաբեթ II-ի «մանուշակագույն» ձեռքն անհանգստացրել է բրիտանացիներին, գրում է Daily Mirror-ը:

Նշվում է, որ ձեռքի գույնը հավանաբար փոխվել է հիվանդության պատճառով, ինչը նկատվել է պաշտոնական լուսանկարներում:

Լուսանկարներն արվել են Հորդանանի թագավորի եւ թագուհու՝ Աբդալլահ Երկրորդի եւ Ռանիայի ընդունելության ժամանակ:

«Աստված իմ...երեւում է թագուհին վնասել է ձեռքը...Հուսով եմ, շուտ կապաքինվի», —թվիթերում գրել է օգտատերերից մեկը:

Հաղորդվում է, որ սոցցանցերի շատ օգտատերեր իրենց աջակցությունն են հայտնել թագուհուն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ