Քաղաքական - Լայն զանգվածների մասնակցության խնդիր չկա, որի համար վարչական լծակ օգտագործենք. Պապիկյանը՝ մարտի 1-ի երթի մասին

Իրականում ոչ մի գաղտնիք չկա, որ պետական կառավարման համակարգի վերին հատվածում գտնվող անձանց մեծ մասը ոչ միայն պաշտոնյա լինելուց հետո, այլեւ նախկինում մասնակցել են մարտի 1-ի երթին: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, որ եղել են մարզպետներ, որոնք ջանքեր են գործադրում, որ այսօրվա երթին շատ մարդ մասնակցի՝ օգտագործելով դրա համար վարչական ռեսուրս:

«Դա հարգանքի տուրքի մատուցում է: Որեւէ խնդիր չկա, որ լայն զանգվածների մասնակցություն ապահովենք, որի համար էլ վարչական լծակ օգտագործենք: Դրա կարիքը չկա: Եկեք մարտի 1-ը չդարձնենք շահարկումների առիթ: Հարգանքով մոտենանք այս օրվան: Այստեղ չի կարող լինել որեւէ քաղաքական հարց, նաեւ դրա հիմքում դնել վարչական լծակների օգտագործում: Մենք մեր պարտքը կատարելու ենք գնալու:

Սա պետական մակարդակով իրականացվող խնդիր է, որովհետեւ վարչապետի այսօրվա հայտարարությունը, նաեւ անցյալի համար ներողություն հայտնելն այն մասին էր, որ մեր հանրությունն այլեւս համերաշխության հասարակություն պետք է լինի: Հավատացնում եմ, որ դա կլինի հնարավորինս առանց որեւէ մեկի աշխատանքային իրավունքը ոտնահարելու: Այո, հրահանգ տրվել է հակառակը՝ որեւէ մեկի աշխատանքային իրավունքն ու ցանկությունը որեւէ մեկի կողմից չոտնահարելու»,-ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ