Միջազգային - NYT. Թրամփը որոշել է ԱՄՆ գաղտնիքներին հասանելիություն տրամադրել փեսային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա մայիսին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին հրամայել էր գաղտնի տեղեկություններին հասանելիություն տրամադրել իր փեսա Ջարեդ Քուշներին, հայտնում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ 4 մարդու:

Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը նման որոշում է ընդունել՝ անտեսելով «զգուշացումները», որ արտահայտել են անվտանգության ծառայությունները: Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ֆրենսիս Քելին ծառայողական գրության մեջ ընդգծել էր, որ նախագահն իրեն «հրամայել» է Քուշներին գաղտնի հասանելիություն տրամադրել:

Պարբերականի աղբյուրները հավելել են, որ Քուշներին չէին տրամադրում գաղտնի տեղեկություններին ամենաբարձր մակարդակի հասանելիություն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ