Սպորտ - Մրցաշրջանի վերջում Սոլարին կհեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին այս մրցաշրջանի վերջում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Don Balon-ը:

Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արգենտինացի մասնագետին արդեն հայտնել է, որ կողմերը խզելու են պայմանագիրը:

Սանտյագո Սոլարին 2018-ի հոկտեմբերին էր գլխավորել «Ռեալը»՝ փոխարինելով պաշտոնանկ արված Խուլեն Լոպետեգիին: Դրանից առաջ նա 2016 թվականից գլխավորում էր մադրիդցիների երիտասարդական թիմը: «Ռեալի» հետ Սոլարիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի ամառը: Նրա ղեկավարությամբ «Ռեալը» 25 խաղում տարել է 17 հաղթանակ, կրել 6 պարտություն եւ գրանցել 2 ոչ ոքի։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ