Միջազգային - Պակիստանցի զինվորականները վերսկսել են Քաշմիրի հնդկական հատվածի գնդակոծությունը

Հինգշաբթի Պակիստանի բանակը նորից խախտել է հրադադարի ռեժիմը եւ վերսկել  հնդակական Ջամու եւ Քաշմիր նահանգում բնակավայրերի գնդակոծությունը, գրում է ANA-ն:

Վերջինիս հաղորդմամբ՝ գնդակոծությունը սկսվել է տեղական ժամանակով 15:00-ին: Գնդակոծվել են Սանդերբանի, Մանկոտ, Կխարի Կարմարա եւ Դեգվար նահանգները:

Հնդկաստանի լրատվամիջոցները հաղորդում են, որ սա օրվա ընթացքում արդեն երկրորդ նման դեպքն է:

Ավելի վաղ Պակիստանի զինվորականները  Հնդկաստանի տարածքը գնդակոծել էին տեղական ժամանակով առավոտյան 06:00-ին: Դրան ի պատասխան հնդկական հրետանին կրակ էր բացել: Առավոտյան փոխհրաձգությունը մոտ մեկ ժամ էր տեւել:

Վերահսկման գծին, որը բաժանում է Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան հատվածները, փետրվարի 14-ի հարձակումից հետո լարվածությունը պահպանվում է:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է արմատական անջատողական  «Ջաիշ-է-Մուհամադ» (Մուհամեդի բանակ) խմբավորումը, որը կողմ է նահանգը Հնդկաստանից բաժանելուն, նրա անկախությանը կամ Պակիստանին միանալուն: Նյու Դելիում Իսլամաբադին մեղադրել են այդ խմբավորման զինյալներին աջակցելու,   նրանց նկատմամբ քայլեր չձեռնարկելու մեջ:

Երեքշաբթի Հնդկաստանի ավիացիան ռմբակոծել էր Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի հատվածում տեղակայված այդ խմբավորման ճամբարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ