Քաղաքական - Կառավարությանն է ներկայացվել լուծարվող ՊՈԱԿ-ների մասին տեղեկանքը. Նազենի Ղարիբյանը հաստատել է

Ստորագրվել եւ կառավարություն է ուղարկվել լուծարվող, վերակազմավորվող ՊՈԱԿ–ների մասին Մշակույթի նախարարության պատրաստած վերլուծական տեղեկանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։

«Մեզ կառավարությունից եկել է հանձնարարություն՝ տալ մանրամասն վերլուծական տեղեկանք ՊՈԱԿ–ների վիճակի մասին։ Հանձնարարականն այն մասին էր, որ եթե ունեք առաջարկություններ, ներկայացրեք առաջարկություններ»,–ասել է նա։

Նազենի Ղարիբյանը խնդրել է չշփոթել այս տեղեկանքը որեւէ փաստաթղթի կամ որոշման նախագծի հետ. «Դա նախագիծ կամ որոշում չէ, ընդամենը վերլուծություն է, ուստի ոչ հրապարակման ենթակա է, ոչ էլ հասել է այն բանին, որ ես կանչեմ տնօրեններին, ասեմ վերջ, ձեր հարցերը լուծված են»։

Նրա խոսքով՝ մամուլում տարածված տեղեկանքը փոփոխություն չի կրել. «Ոչ չի փոփոխվել, քանի որ ես այս ընթացքում աշխատելու հնարավորություն ուղղակի չեմ ունեցել, որովհետեւ 5 օր է լրագրողների հետ եմ աշխատել»

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը վերլուծությունների առաջարկ փաթեթ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Երեւանի կամերային պետական թատրոնը, Երեւանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը եւ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել եւ վերակազմակերպել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ