Կրթություն - ԿԳՆ-ն պարզաբանումներ է ներկայացրել ադրբեջանական հեքիաթների ժողովածուի վերաբերյալ

ԿԳՆ-ն պարզաբանումներ է ներկայացրել երկրում հայտնված ադրբեջանական հեքիաթների եւ պատմվածքների ժողովածուի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ժողովածուի մասին գրել էր  «168.am» կայքը: ԶԼՄ-ի բազմաթիվ դիմումներին ի պատասխան ԿԳՆ-ն պարզաբանել էր, որ ժողովածուները հրատարալվել են «Save the  children» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի երեխաներին հանդուժողականության սովորեցնել:

Գիրքը նախատեսված է դասղեկների համար եւ հրատարակության համար հավանության է արժանացել դեռ 2008 թվականին ԿԳՆ կողմից, ընդ որում երաշխավոր է հանդիսացել նույն գերատեչության ազգային ինստիտուտը:

Ժողովածուում հեղինակների կողմից ընդգրկված են երեք երկրների համար ստեղծված  պատմվածքներ՝ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ռուսալեզու սցենարների հիման վրա: 2016 թվականին ժողովածուն վերահրատարակվել է ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ Հայաստանում Սիրիայից   երեխաների ինտեգրման ծրագրի շրջանակում: 2019 թ. ժողովածուն կրկին  վերահրատարակվել է, այս անգամ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից` կրթական ծրագրի շրջանակներում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ