Միջազգային - Սինձո Աբեն հավանություն է տվել Կիմ Չեն Ընի հետ գագաթաժողովը նախատեսվածից շուտ ավարտելու Թրամփի որոշմանը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ասել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը հյուսիսկորեացի գործընկերոջ՝ Կիմ Չեն Ընի հետ գագաթաժողովն առանց համաձայնագրի կնքման, ժամանակից շուտ ավարտելու մասին, տեղեկացնում է Reuters-ը։

«Ես լիովին աջակցում եմ նախագահ Թրամփի որոշմանը՝ հեշտ ընտրություն չանել»,- ասել է Աբեն Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես լի եմ վճռականությամբ՝ հանդիպելու նախագահ Կիմի հետ»,- հավելել է նա՝ կրկնելով հյուսիսկորեական առաջնորդի հետ գագաթաժողով անցկացնելու ցանկությունը։

Նրա խոսքով՝ Թրամփը Վիետնամում հանդիպելով Կիմի հետ՝ բարձրացրել է ճապոնացի քաղաքացիների հարցը, ովքեր առեւանգվել են Հյուսիսային Կորեայի գործակալների կողմից։ Նա նշել է, որ Ճապոնիան չի կարգավորի դիվանագիտական հարաբերությունները Փհենյանի հետ կամ տնտեսական օգնություն չի ցուցաբերի, քանի դեռ Հյուսիսային Կորեան չի ներկայացրել ամբողջական հաշվետվություն բոլոր առեւանգվածների մասին եւ չի վերադարձրել նրանց, ովքեր դեռ ողջ են։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ