Միջազգային - Թրամփը գոհ է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ երկխոսություն է անցկացրել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Իր հերթին Սպիտակ տունը հայտարարել է, որ երկու երկրների առաջնորդները հանդիպման վերջում կանցկացնեն «համատեղ համաձայնագրի ստորագրման արարողություն», որը կկայանա փետրվարի 28-ին։

«Գերազանց հանդիպում եւ ընթրիք էր Կիմ Չեն Ընի հետ Հանոյում»,- առաջին հանդիպումից հետո Twitter-ում գրել է Թրամփը։

Վաղը ղեկավարները 45 րոպեանոց հանդիպում կունենան, որին կհետեւեն նրանց օգնականների մասնակցությամբ ընդլայնված բանակցությունները՝ հայտարարել է Սպիտակ տունը։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ