Միջազգային - Եգիպտոսը պատասխանել է Թուրքիայի քննադատությանը

Եգիպտոսը պատասխանել է Թուրքիայի քննադատությանը Կահիրեում ԵՄ եւ ԱՊԼ գագաթաժողովի հետ կապված։ Արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Մուսուլման եղբայրների» հետ համագործակցության մեջ, տեղեկացնում է AFP-ն։

«Էրդողանի հայտարարությունները վկայում են ատելության մասին եւ խոսում «Մուսուլման եղբայրներին» Թուրքիայի մշտական աջակցության մասին»,- ասել է Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Նա մեղադրել է Էրդողանին երկերեսանիության մեջ՝ նշելով Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին։

Նախօրեին Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է անկեղծ չլինելու մեջ՝ ԱՊԼ-ի հետ համատեղ գագաթաժողովին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Եգիպտոսում։ Նա վրդովմունք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ ԵՄ ներկայացուցիչները մասնակցել են գագաթաժողովին, որը տեղի է ունեցել մի երկրում, որտեղ թույլատրված է մահապատիժը՝ նշելով, որ 9 մարդ մահապատժի է ենթարկվել գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ